«Ազատ հայրենիքը» մնալու է Արցախի առաջատար քաղաքական ուժ. ԼՂՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ Armlur.am-ը մի քանի հարց է ուղղել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին:

Նշենք, որ նրա ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը համարվում է առաջատար:

– Պարոն Հարությունյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք խորհրդարանական ընտրություններից, «Ազատ հայրենիք» կուսակցությունն ի՞նչ հնարավորություններ ունի Ձեր կարծիքով:

-Հաշվի առնելով «Ազատ հայրենիք» կուսակցության մեծ ներուժը և ընտրարշավի ժամանակ քաղաքացիների ակտիվությունն ու արձագանքները՝ համոզված եմ, որ «Ազատ հայրենիքը» մնալու է Արցախի առաջատար քաղաքական ուժը: Դրա մասին վկայում են նաև սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Իսկ թե ձայների որքան տոկոսն է ստանալու մեր կուսակցությունը, պետք է սպասել ընդամենը մեկ օր, և ամեն ինչ պարզ կլինի:

– Նշվում է, որ այս գումարման ԱԺ-ում ըննդիմադիր մի քանի պատգամավոր կլինի, որքանո՞վ է դա իրատեսական: 

– Եկեք սպասենք ընտրությունների արդյունքներին, որից հետո պարզ կլինի, թե որ կուսակցությունը որքան տեղ է ստանում ԱԺ-ում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս