Այսօր ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են: Նախատեսված է 33 մանդատ, որից մեծամասնական է 11-ը: Այս տեղերի համար կպայքարի 42 թեկնածու, իսկ համամասնական տեղերի համար կպայքարի յոթ կուսակցություն:
Ժամը 08:00-ի դրությամբ Արցախում բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Նշենք, որ յոթ կուսակցություններից առաջատար է համարվում «Ազատ հայրենիք»-ը, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Այժմ ընթանում է երկրորդ ու երրորդ տեղերի համար պայքար: Պայքարը մղում են ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի Ժողովրդավարական կուսակցությունն ու ԼՂՀ ՀՅԴ-ն, որն էլ ղեկավարում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Անվիճելի փաստ է, որ առաջատարը վարչապետի ղեկավարած կուսակցությունն է, որն էլ ամենաշատ պատգամավորները կունենա խորհրդարանում: Armlur.am-ի հետ զրույցում ԼՂՀ վարչապետը հայտարարել էր, թե «Ազատ հայրենիք»-ը մնալու է առաջատար կուսակցություններից մեկը:
Լուսանկարը` Armlur.am-ի