ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին հայտարարություն տարածվեց, թե «Ռուսաստանի հայերի միություն»-ը սատարում է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին, սակայն ավելի ուշ հայտարարությունը հերքվել էր ՌՀՄ-ի անունից: ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանն էլ իր հերթին երեկ հերքեց իրենց կողմից հայտարարություն տարածելու փաստը: «Ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի հայտարարություն  մենք չենք տարածել, եւ մեզ վրա որեւէ ճնշում չի գործադրվել»,-ասել էր նա: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Աբրահամյանի տեղակալից՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանից, թե ով է իրենց անունից նման հայտարարություն տարածել: «Չենք պարզել, ո՞նց պարզենք, այդ ժամանակ ես Հայաստանում չէի, եւ հետո, անանուն հայտարարություն էր, ինչպե՞ս կարող են պարզել»,-ասաց նա: Հարցին՝ իսկ ինչն է պատճառն, որ չեն ցանկանում սատարել Վ. Օսկանյանին, Արամ Սարգսյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել ՌՀՄ-ին:




Լրահոս