ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն Արցախում քարոզչություն է իրականացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԼՂՀ ՀՅԴ կուսակցությունն ամեն ինչ անում է  Արցախում երկրորդ քաղաքական ուժը դառնալու համար: Վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններին նրանք երկրորդ տեղի համար պայքար են տանելու  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցության հետ:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ գտնվում են ԼՂՀ-ում և ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնում: Նրանց կազմում է նաև ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Մեր թղթակիցն Արցախից հաղորդում է, որ այնտեղ գտնվելու ժամանակ Արմեն Ռուստամյանն ամեն կերպ սատարում է ԼՂՀ ՀՅԴ-ին և կոչ անում ընտրել հենց նրանց: Առհասարակ այս անգամ ԼՂՀ ՀՅԴ-ն բավական ակտիվ է  և դիրքերն ամրապնդելու մեծ ցանկություն ունի: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունից հետո նրանք ցանկանում են լինել  կշիռ ունեցող երկրորդ քաղաքական ուժը և այդ պատճառով բավական ակտիվ քարոզչություն են տարածել:

nkar
ՀՀ ԱԺ պատվիրակությունը




Լրահոս