ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե «Հայրենակիցներ» ռուսական ծրագիրը չի կարող Հայաստանում իրականացվել ՀՀ կամքին հակառակ, ավելին, ըստ նրա՝ հայկական կողմը կտրուկ դեմ է այդ ծրագրի իրականացմանը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով այս հայտարարություններին, տեսակետ հայտնեց, թե ե՛ւ ԱԳ փոխնախարարը, ե՛ւ վարչապետն ունեն մի շարք լծակներ այդ ծրագիրը կասեցնելու համար: «Եթե դեմ են, ու ոչինչ չեն անում Հայաստանի հայաթափումը կանխելու համար, ուրեմն իրենք հանցագործ են: Եւս մեկ հանգամանք. երբ հայն իր տունը, հայրենիքը լքում ու այլ երկրում է փորձում ապագան կառուցել, խոսում է այս իշխանությունների հանցավոր անտարբերության մասին»,-նշեց Լ. Սարգսյանը՝ հիշեցնելով նաեւ, որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է, եւ իշխանությունները պետք է իրենց գործընկերոջ հետ լեզու գտնեն՝ կանխելու համար ՀՀ անվտանգությանը սպառնացող աղետը:
ԳՈՐԾՈ՛Վ ԱՊԱՑՈՒՑԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ