«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժինը տեւական ժամանակով դադարեցրել է Հայաստանի ձկնարտադրողների հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ իրավապահները հետաքրքրություն էին դրսեւորել այն բանից հետո, երբ ՌԴ-ն արգելեց ՀՀ-ից իշխան ձկան ներկրումը դրանում առկա բացիլների պատճառով: ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանի կարծիքով՝ այդ հարցաքննությունները մտացածին եւ անօրինական էին: «Բաներ էին պահանջում` հողի սեփականության վկայական, ջրի օգտագործման թույլատրություն եւ այլն, որոնց հետ ոստիկանությունը ոչ մի կապ չունի: Կարծում եմ՝ ոստիկանության այս ստորին օղակում ինքնակամ, իրենց գլխին միջոցառում էին հորինել»,-ասաց Աթոյանը՝ հավելելով, որ հարցաքննությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ միությունից ոստիկանությանը տեղեկացրել են, որ ձկնաբույծները գրավոր դիմել են Սերժ ու Տիգրան Սարգսյաններին:
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ