2015 թ-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ նվազել են անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները: 2014 թ-ին իրականացվել էր 17 984 գործարք, իսկ 2015թ-ին՝ 15 269:
Մարտին անշարժ գույքի գները հիմնականում աճել են: Գներն անփոփոխ են մնացել միայն Կենտրոնում՝ 1 քմ-ն 428 000 դրամ, և Արաբկիրում՝ 356 000 դրամ: 1 քմ-ի արժեքը նվազել է միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում՝ նախորդ տարվա 282 700 դրամից այս տարվա փետրվարին դառնալով 282 650:
Շուրջ 1500 դրամով մեկ տարվա ընթացքում անշարժ գույքի գները աճել են Նուբարաշենում, Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում և Նոր-Նորքում: