Երեկ՝ ժամը 04:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան թիվ 907 չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանությանը տեղեկացնել, թե իրեն սպառնացել են: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պարզվել է, որ նշված օրը 907 չվերթի ուղեւորներ, ՌԴ քաղաքացիներ Արթուր եւ Վանիկ Վայրադյանները եւ Ռուդիկ Մուրադյանը, առանց այն էլ լինելով ալկոհոլի ազդեցության տակ, շարունակել են ոգելից ըմպելիք խմել թռիչքի ժամանակ օդանավում, չեն ենթարկվել օդանավի անձնակազմի պահանջներին, հայհոյել ուղեւորներից մեկին: Բացի այդ, սպառնալիքներ են տեղացել օդանավի անձնակազմի, այդ թվում՝ հրամանատարության հասցեին: Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունները՝ հավելելով, որ երեք անձնավորությունները բերման են ենթարկվել, ու հիմա կատարվածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
ԱՆԿԱՐԳ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ