Վթար` Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին, ժամը 04.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Այս մասին հայտնում են ՏԿԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 19SD009 (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1967թ.) և «Միցուբիշի» մակնիշի 92RU999 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Մ., ծնվ. 1994թ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան:




Լրահոս