ԼՂՀ-ում շարունակվում են Ազգային ժողովի ընտրությունները: Armlur.am-ի թղթակիցն Արցախից հայտնում է, որ քիչ առաջ երեք ընտրատարածքի երրորդ ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ ուղեկցությամբ: Նա նաև զրուցեց լրագրողների հետ:
«Այս տարիների ընթացքում բազմիցս ցուցաբերել ենք հաստատակամություն, վճռականություն և կամքի ուժ, և դա մեզ օգնել է հաղթահարել դժվարությունները: Ընտրությունների ադյունքում կունենանք ավելի արհեստավարժ խորհրդարան, և արհեստավարժ պատգամավորներն իրենց օրենսդիր գործունեությամբ ավելի արդյունավետ կերպով կնպաստեն երկրի զարգացմանը»նշեց Բակո Սահակյանը:
Նա հավելեց, , որ ԼՂՀ իշխանությունները ընտրությունների անցկացմանը մոտեցել են այն սկզբունքով, որ պահպանվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից սահմանված բոլոր կանոնները: Նա անդրադարձավ նաև այն հարցին, որ ԼՂՀ ընտրությունները միջազգային ճանաչում չեն ստանում: «Բայց եթե նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարևորում այդ ընտրությունները: Դրանք առաջին հերթին անհրաժեշտ են մեր երկրին, մեր քաղաքցիներին»,եզրափակեց ԼՂՀ նախագահը:
Լուսանկարները` Armlur.am