Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևոր է համարում մայիսի 10-ին Մոսկվա կատարելիք ուղևորությունը: Սպասվում է, որ այդ ընթացքում նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Գերմանիայի կառավարության ղեկավարը կմասնակցի Ռուսաստանում կազմակերպվող միջոցառումներին՝ նվիրված նացիզմի դեմ հաղթանակի 70-ամյակին։ Նրա մասնակցությունը կլինի սահմանափակ ձևաչափով. ծաղիկներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին, սակայն չի այցելի մայիսի 9-ի ռազմական շքերթին: