Ճապոնիայում այսօր ավելի քան 4 մագնիտուդով երեք երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին՝ 5.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է Ճապոնիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող Օհասավարա կղզիներից ոչ հեռու: Արդյունքում 50 սմ բարձրությամբ ալիքները հասել են Հատիձյո կղզու ափերին:
4.8 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելյան ափերին: Ցնցումները զգացվել են Միյագի, Ֆուկուսիմա, Իվատե պրեֆեկտուրաներում: Իսկ 4.4 մագնիտուդով երրորդ երկրաշարժը գրանցվել է ճապոնական Իբարակի պրեֆեկտուրայում: Էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու արեւելքում: