
Այսօր` ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հարնձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ՝ «Համայնքների խոշորացում» թեմայով:
Նշենք, որ համայնքների խոշորացման ծրագիրը կդրվի հանրաքվեի մայիսի 17-ին: Հայաստանի երեք մարզերում նախատեսված այս ծրագիրը դեռ փորձնական է։ Եթե հաջողվի, կառավարությունը մտադիր է շարունակել խոշորացումը։