Ինքնասպանության փորձ` Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին, ժամը 18:00-ի սահմաններում շտապբուժօգնության մեքենայով «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարած քաղաքացի: Վերջինս 1965թ. ծնված , Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի 56 տան բնակչուհի Գ. Մ. ն է:

Նրա մոտ ախտորոշվել է վերին վերջույթի բազմաթիվ վերքեր` պարանոցի շրջանում: Հիվանդի վերքերը մշակվել են, այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գիտակցությունը տեղում է:

«Գյումրի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին




Լրահոս