Ժամը 20:00 դրությամբ փակվել են Լեռնային Ղարաբաղի բոլոր ընտրատեղամասերը: Խորհրդարանական ընտրությունները մեկնարկել էին առավոտյան 08:00-ին:
Armlur.am-ը զրուցեց «Շարժում-88» կուսակցության առաջնորդ. ազատամարտիկ Վիտալի Բալասանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե այսպիսի ընտրություններ Լեռնային Ղարաբաղում դեռևս չէին անցկացվել:
Նշենք, որ Վիտալի Բալասանյանի ընտրատարածքն Ասկերանն է, սակայն մեզ հետ զրույցում նա նշեց, թե այնտեղի ընտրատեղամասում վստահված անձ չունի: Մեր այն հարցին, թե որն է պատճառը, Բալասանյանը ընդգծեց, որ վստահում է ժողովրդին:
Մեր հարցին` խորհրդարանում ընդդիմություն եք լինելու, թե իշխանություն, Բալասանյանը պատասխանեց, թե դեռ վաղ է խոսել այդ մասին: Նա ընդգծեց, թե միայն ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո պարզ կլինի` խորհրդարանում կլինեն ընդդիմադիր, թե իշխանություն: