Քվեարկել եմ հանուն ԼՂՀ ապագայի. Արայիկ Հարությունյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցել և քվեարկել է նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, թե քվեարկությունից հետո նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի:

 

varch

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ակնկալում ենք տեսնել հանրապետության առաջիկա առաջընթացը։ Ես քվեարկել եմ հանուն ԼՂՀ ապագայի»,-նշել է վարչապետը։

varch2

Նրա խոսքով լավ կլիներ, եթե միջազգային կառույցները գնահատեին Արցախում հերթական ընտրությունների անցկացման փաստը: Միաժամանակ նա նշել է, թե  իրականում ընտրությունները երկրում անցկացվում են հանուն արցախցիների եւ երկրի ժողովրդավարական զարգացման, ինչը ժողովրդի համար ավելի կարեւոր է, քան միջազգային գնահատականը։

varch3




Լրահոս