ԲԱԼԵՏ ՊԵՏՔ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը նշել է, որ թեեւ թատրոնում աշխատում է արդեն 4-րդ թատերաշրջանը, բայց մինչ օրս չի կարող նույնիսկ մոտավորապես ասել, թե ինչպիսին է մոտ ժամանակների խաղացանկը: Համբերության գավաթի վերջին կաթիլը դարձել է վերանորոգման աշխատանքներ սկսելը: Նրա խոսքով՝ «բալետի 86-հոգանոց խմբին բառացիորեն փողոց են շպրտել». «Վաղը մենք պետք է թատրոնից դուրս գանք չգիտեմ թե ուր: Մենք նոր-նոր կարողացել էինք գրավել հանդիսատեսի ուշադրությունը, իսկ հիմա ամեն ինչ ջուրն է ընկնելու»: Բալետմեյստերի խոսքով՝ իր եւ իր բալետային խմբի հանդեպ նման վերաբերմունքը ստիպում է մտածել՝ իսկ պե՞տք է Հայաստանին բալետ՝ որպես այդպիսին:




Լրահոս