ՀՅԴ վստահված անձինք ընտրությունների ժամանակ խախտումներ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա  ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ՀՅԴ վստահված անձինք տարբեր ընտրատեղամասերում արձանագրել են մի շարք խախտումներ, փոխանցում է մեր թղթակիցը ԼՂՀ-ից:

Վստահված անձանձ խոսքով, շուրջ տասը հոգանոց խմբերով Ստեփանակերտի մի քանի ընտրատեղամաս են այցելել մարդիկ, ովքեր ԼՂՀ-ում քվեարկելու իրավունք չեն ունեցել: ՀՅԴ վստահված անձինք հայտնոմ են,  որ նրանք ուրիշի անձնագրերով փորձել են քվեարկել, սակայն ընտրախախտում անելու փորձը կանխվել է:

Նշենք նաև, որ ևս մեկ խախտում է արձանագրվել Մարտունու ընտրատեղամասերից մեկում: Ընտրախցիկում գտնվող ընտրողը քվեարկությունից հետո բարձրաձայն ասել է, թե ում է ընտրել, այդ քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր:




Լրահոս