«Կոկա-Կոլա» ընկերությունն արձագանքել է ընկերության աշխատակիցների հակահայկական գործունեության մասին շահարկվող լուրերին:
«Մենք հայտարարում ենք, որ ավանդական եւ սոցիալական ԶԼՄ-ների վերջերս արված հրապարակումները «Կոկա-Կոլա» ընկերության եւ նրա աշխատակիցների հակահայկական գործողություններում ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, եւ նման հրապարակումները միայն անվստահության եւ կեղծիքի տարածման նպատակ են հետապնդում: Ո՛չ ընկերությունը, եւ ո՛չ էլ ընկերության աշխատակիցները երբեւէ չեն մասնակցել եւ չեն էլ պատրաստվում մասնակցելու նման որեւէ գործողության:
«Կոկա-Կոլա» ընկերությունը հպարտությամբ է առաջարկում իր ըմպելիքները ավելի քան 200 երկրների սպառողներին: Մենք որեւէ նախապատվություն կամ առավելություն չենք ցուցաբերում ոչ մի երկրի կամ կրոնի նկատմամբ, եւ մենք որեւէ դեր չէինք ստանձնել եւ չենք ստանձնում այդ հարցում»: