ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչ տեսակի ծառահատումներ են իրականացվում Հայաստանի Հանրապետության անտառներում եւ ինչ նպատակով:

Արամայիս Սահակյան (41 տարեկան, վերլուծաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաստանի անտառներում իրականացվում են անտառավերականգնման, խնամքի, սանիտարական եւ այլ հատումներ:
Անտառավերականգնման հատումներն են հասուն եւ գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման եւ անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումները:
Խնամքի ¥միջանկյալ¤ հատումներն են ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացումները:
Սանիտարական հատումներն են անտառների սանիտարական վիճակի բարելավման նպատակով վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր եւ չորացած ծառերի հատումները:  
Այլ հատումներն են անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության վարման հետ չկապված օրենքով սահմանված աշխատանքների կատարման նպատակով ծառերի հատումները:

Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ»
. Հայաստանում չեն տարանջատվում ո՛չ անտառավերականգնման, ո՛չ խնամքի եւ ո՛չ էլ սանիտարական հատումները: Բոլորն էլ գիտեն, որ անտառին մոտ կանգնած պաշտոնյաներից շատերը չեն կարողանում դիմակայել անտառի բարիքներից օրինական եւ ոչ օրինական ճանապարհով օգտվելու եւ սեփական կապիտալը կուտակելու գայթակղությանը: Այդ են փաստում անտառային տնտեսությունների ղեկավարների ֆինանսական վերելքները:




Լրահոս