ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԼՂՀ ԱԺ ընտրությունները գնահատում է արդար և թափանցիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի պատվիրակությունն Արցախի խորհրդարանական ընտրությունները գնահատում է ազատ, արդար և թափանցիկ: Այս մասին Արցախում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

«Արցախում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններին որևէ լուրջ խախտում ոչ միայն չի եղել, այլ առհասարակ խախտումներ չենք արձանագրվել: Եղել ենք ընտրատեղամասերում, զրուցել ենք բոլոր վստահված անձանց, հանձնաժողովի անդամների հետ»,– նշեց  նա:

Շարմազանովն ընդգծեց, որ Արցախում առկա մթնոլորտը կարող է օրինակելի լինել նաև Հայաստանի ընտրությունների համար: Անդրադառնալով 70 տոկոս մասնակցության ցուցանիշին` նա նշեց. «70 տոկոսը նշանակում է, որ արցախցին ակտիվ է և նախանձախնդիր իր ապագան ընտրելու հարցում: Եվ այս ընտրությունները ևս մեկ քայլ էին Արցախում ժողովրդավարության ամրապնդման համար»:

11121299_1599006807053184_723534237_n

Նշենք, որ ԱԺ փոխնախագահն Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Հայաստանի ԱԺ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ալեքսանդր Արզումանյանը, Ռուզան Մուրադյանը, Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Շուշան Պետրոսյանը, Ռոբերտ Սարգսյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուբեն Հակոբյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը, Վահան Բաբայանը, Ռուզաննա Մուրադյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Միքայել Մանուկյանը, Մարգարիտ Եսայանը, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը եւ ԱԺ արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Հրայր Գեւորգյանը:




Լրահոս