«Կգա մի օր, որ Արցախը միջազգային ճանաչում կստանա». ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփում է արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատվիրակության բոլոր անդամներն էլ այն կարծիքին են, որ ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցել են բաց և թափանցիկ: Այս մասին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ նշել են պատվիրակության անդամները, հայտնում է Armlur.am-ի թղթակիցը:

11225620_1599006747053190_762179778_n

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս ընտրություններով Արցախն ապացուցեց իր ժողովրդավարական բարձր մակարդակը:

«Այն տեսակետը, թե իբր Արցախը մի կերպ է գոյատևում ի չիք դարձավ, քանի որ մի կերպ գոյատևող պետությունը չի կարող նման մակարդակի ընտրություններ կազմակերպել: Գոհունակությամբ ասեմ, որ բանակը ե´ւ պաշտպանում էր սահմանը, ե´ւ մասնակցում ընտրություններին: Գիտենք, որ այս օրերին սահմանին լարված է եղել, մեկ վիրավոր ենք ունեցել, սակայն բանակը կարողացավ պաշտպանել երկրի անվտանգությունը, իսկ զինվորները կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Սա փաստում է, որ Արցախը կայանում է և կգա մի օր, որ Արցախը միջազգային ճանաչում կստանա»,­- ընդգծեց Ռուստամյանը:

11185753_1599006770386521_620420726_n

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հավելեց, որ
խորհրդարանական ընտրություններին մասնակցության բարձր մակարդակ է գրանցվել: «Անգամ նախագահական ընտրություններին չի արձանագրվել 70 տոկոս մասնակցություն: Սա փաստում է, որ արցախցին կարեւորում է Ազգային ժողովի դերակատարությունն իր կյանքում», – նշեց նա:




Լրահոս