Ժիրայր Սէֆիլյանի և ընկերների ազատ արձակումը կանդրադառնա ՀԽ-ի մարտունակության վրա. Կարո Եղնուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված անդամների նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է և ՀԽ անդամներին ազատ կարձակեն: Armlur.am-ի հետ զրույցում ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը նշեց` երբ հիմքեր չկային ձերբակալման, հետևաբար ազատ արձակելը երկրորդական է դառնում: «Ավելի երկար պահելն անհասկանալի կլիներ: Բայց ինչպես միշտ ասում ենք` անտրամաբանական իշխանություններից տրամաբանություն պահանջելը անհեթեթություն է»,- ասաց նա:

Եղնուկյանի խոսքով` Ժիրայր Սէֆիլյանի և ընկերների ազատ արձակումով «Հիմնադիր խորհրդարան»-ն ավելի լիցքավորվում է: «Լիցքավորվում է հոգեպես, որ մեր ընկերներն ազատ են: Սա կանդրադառնա մեր մարտունակության վրա: Բայց որպես ծրագրերի փոփոխություն, չեմ կարծում, որ ազդեցություն ունի: Մենք, ինչպես ասել էինք, մարտավարությունը չենք փոխել, նույնն է մնացել»,- ընդգծեց Կարո Եղնուկյանը:

Նշենք, որ դեռևս հստակ ժամ հայտնի չէ, թե երբ ազատ կարձակվեն ՀԽ անդամները:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել դեպքերի վերաբերյալ:

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի




Լրահոս