ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անհետանալուց հետո տախտակի ներկրման բիզնեսով հիմա զբաղվում է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա տախտակ է ներկրում ոչ միայն Վրաստանից, այլեւ Արցախից: Սակայն մարզպետը, լսելով մեր՝ այդ մասին տրված հարցը, խիստ զայրացավ, թե նման տեղեկություններով վարկաբեկում ենք իրեն: “Հիմարություն է, առաջին անգամ եմ լսում նման բան, ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը”,-ասաց նա եւ անջատեց հեռախոսը: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, հիմա նա հայտնի “ՏԷՑ-ի կրուգ”-ում փայտամշակման գործարան է հիմնել:
Ժողովուրդ. Սամվել Բաբայանի բիզնեսը Գիզիրյանն է շարունակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ