“168 ժամի” տեղեկություններով, վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են Աժ “Հայ ազգային կոնգրես” խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունները: Նրանց տարաձայնությունները գաղափարական և քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներով:
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ՀԱԿ-ը չպետք է ԲՀԿ-ին տարանջատի իշխանություններից և պետք է բացառի որևէ համագործակցություն այդ կուսակցության հետ: Մինչդեռ Լևոն Զուրաբյանը նույնքան հետևողականորեն շարունակում է չբացառել ԲՀԿ-ի հետ համագործակցության, այդ թվումև առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունը: Կոնգրեսին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս հարցի շուրջ Փաշինյանի և Զուրաբյանի միջև հակասություններն այնքան են խորացել, որ վերաճել են թշնամանքի, մասնավորապես, ՀԱԿ-ի քաղխորհրդի վերջին նիստում նրանց միջև քաշքշուկ է տեղի ունեցել:
Նույն նիստում Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ քաղխորհրդի անդամներին հասկացրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի նախագահական ընտրություններում, ապա ինքը կառաջադրի իր թեկնածությունըև այդպիսով ՀԱԿ-ին զրկելով ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հնարավորությունից:
Թերթը հիշեցնում է, որ նախօրեին կայացած ասուլիսում Լևոն Զուրաբյանը չէր հերքել, որ ինքը հակասություններ է ունեցել ՀԱԿ-ի բազմաթիվ անդամների, այդ թվումև Նիկոլ Փաշինյանի հետ: “Կենտրոնական շտաբի անդամ ենք մենք բոլորսև ես էլ, Փաշինյանն էլ, Ավետիս Ավագյանն էլ, Գագիկ Ջհանգիրյանն էլ, և այլն, և ես չգիտեմ մեր շտաբից երկու անդամ, որոնք 5 տարվա մեջ հակասություն չեն ունեցել այս կամ այն հարցում”,-պատասխանելով իր և Նիկոլ Փաշինյանի միջև հակասությունների մասին հարցին, ասել է Լևոն Զուրաբյանը: Այսինքնև չի հերքել այդ տեղեկությունները: Այնպես, ինչպես չի բացառել, որ ՀԱԿ-ն ընտրություններում կարող է սատարել ԲՀԿ-ի թեկնածուին: