«Իսրայելական Բալտիմոր». Թել Ավիվում զանգվածային անկարգություններ են գրանցվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 40 մարդ վիրավորվել է անկարգությունների արդյունքում, որոնք կիրակի օրը գրանցվել են Թել Ավիվի կենտրոնում եթովպիացի ցուցարարների մասնակցությամբ:

Համաձայն ոստիկանության՝ Իցխակա Ռաբինայի անվամբ հրապարակում գրանցված բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ:

Որպես խաղաղ ցույց նախատեսված ակցիան բավական արագ վերածվել է իրավապահ մարմինների հետ բախումների: Ցուցարարների որոշ խմբեր բաժանվել են մասերի ու խումբ-խումբ ավերածություններ կատարել հարևան սրճարաններում ու խանութներում: Որոշ ցուցարարներ անգամ փորձել են ներխուժել Թել-Ավիվի քաղաքապետարանի շենք:

150504071920_israel_felashim_promo_624x351_afp

Ի պատասխան ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Անկարգությունների վայր են ժամանել ոստիկանության ղեկավարությունն ու ներքին անվտանգության նախարար Իցխակա Արոնովիչը:

Հավելենք, որ սա արդեն երկրորդ անգամն է, երբ եթովպական ծագում ունեցող իսրայելացիների ցույցը վերածվում է ոստիկանության հետ բախումների: Անցած հինգշաբթի օրը նման ակցիա է գրանցվել Երուսաղեմում՝ երկրի վարչապետի գրասենյակի դիմաց:

150504071204_israel_felashim_top_624x351_bbc




Լրահոս