Արցախի ժողովուրդը գրանցեց ևս մեկ հաջողված ընտրություն. Ալեքսանդր Ցինկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի 10 դիտորդներ մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ այցելել են մի քանի տասնյակ տեղամասեր եւ իրականացրել դիտորդական առաքելություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից, կենտրոնն արդեն իր նախնական զեկույցն է հրապարակել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որտեղ նշված է, որ ընտրություններն անցկացվել են ազատ կամարտահայտման մթնոլորտում, անցել են թափանցիկ, բաց եւ առանց ճնշումների:

«Մենք դրական ենք գնահատում այն աշխատանքը, որ կատարվել է ընտրական գործընթացը նորմալ կազմակերպելու համար: Մասնակցությունը մեծ էր, կազմակերպչական մակարդակը` բարձր: Բոլոր այն տեղամասերում, որտեղ մենք եղել ենք, չի եղել որեւէ խախտում, չենք ստացել որեւէ բողոք: Իհարկե, մենք նկատել ենք որոշակի տեխնիկական թերություններ, օրինակ որոշ տեղամասերում կային մարդկային կուտակումներ, երբեմն լուսավորությունն այն չէր, որոշ տեղամասեր հարմարեցված չէին սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար: Սակայն դրանք որեւէ կերպ չեն խոչընդոտել ընտրությունների լեգիտիմության վրա եւ մենք կարծում ենք, որ Արցախի ժողովուրդը գրանցեց եւս մեկ հաջողված ընտրություն»,- ասաց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:

Մայիսի 3-ին Արցախում վեցերորդ անգամ խորհրդարանի կազմ են ընտրել: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70,6 տոկոս:




Լրահոս