մահացել է առանց սրտի մարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չեխիայում մահացել է 6 ամսից ավելի առանց սրտի ապրած մարդը՝ 37-ամյա նախկին հրշեջ Յակուբ Խալիկը: Երբ Խալիկի օրգանիզմում հայտնաբերվել էր քաղցկեղային ուռուցք, բժիշկները նրա սիրտը փոխարինել էին երկու պոմպերով, որոնք իրականացնում էին սրտի աջ եւ ձախ փորոքների գործառույթը: Այդ ինքնատիպ վիրահատությունն իրականացրել էին այս տարվա ապրիլին:  
Նա ի վիճակի չի եղել սրտի փոխպատվաստման, քանի որ քաղցկեղի պատճառով չէր կարող ընդունել վիրահատության համար անհրաժեշտ դեղամիջոցները: Խալիկին վիրահատել էր Յան Փիրքը՝ Պրահայի սրտաբանության ինստիտուտի տնօրենը:




Լրահոս