
Դքսուհի Քեյթի ու արքայազն Ուիլյամի փոքրիկ դուստրը հազիվ երկու օրեկան կլինի, սակայն փոքրիկ արքայադուստրը արդեն երկրի տնտեսությանը 80 միլիոն եվրոյի եկամուտ է բերել:
Քանի որ սկսվել են հոբելյանական բաժակների, ափսեների, վերնաշապիկների վաճառքը, փորձագետները կանխատեսում են, որ մինչ 10 տարեկան հասակը նա պետության բյուջեին ավելի քան 1 միլիարդ եվրոյի եկամուտ կբերի, գրում է Mirror-ը:
Հավելենք, որ արքայազն Ջորջը իր ծննդյան տարում՝ 2013 թ.-ին, տպավորիչ 247 միլիոն եվրոյի եկամուտ է բերել երկրին: