Բենզալցակայանի աշխատակիցը բենզին է յուրացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Մ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ  նա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին որպես լիցքավորող աշխատելով մի բենզալցակայանում՝ յուրացրել է “Ռեգուլյար” տեսակի 650 լ բենզին` պատճառելով շուրջ 325.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս