
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքի հետ հարաբերություններում «որոշակի ջերմացում» է նկատել:
«Փոխհարաբերությունների ներկայիս մակարդակը մենք բնութագրում ենք որպես որոշակիորեն ջերմ»,-Մինսկում Եվրոպայի հետ ինտեգրման հարցերով նախարար, ինչպես նաև Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը հայտարարել է նաև Մինսկի ցանկության մասին, որպեսզի Ավստրիան ու ընդհանուր առմամբ Արևմուտքն «ավելի մոտիկից հետևեն Բելառուսին և ճիշտ ուղղությամբ մի շարք քայլեր կատարեն»:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ երկրները ցանկացել են զարգացնել կապերը, սակայն այնուհետև «Արևմուտքը որոշեց փոխել իր ռազմավարությունը և հնարավոր է նաև Բելառուսի հանդեպ իր վերաբերմունքը»: