Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն: Պայթյունը գրանցվել է այն շրջանում, որտեղ տեղակայված են տեղի անվտանգության ուժերը:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով բանակի ներկայացուցիչներին, անվտանգության ուժերը պայթյունից հետո հետապնդման ժամանակ ոչնչացրել են «ահաբեկչական խմբավորման» բոլոր անդամներին:
Խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին դեռևս չի հաղորդվում: