Փորձագետը դժգոհեց Հ3-ից, Հովհաննես Մարգարյանն էլ` փորձագետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում են խորհրդարանական լսումներ համայնքների խոշորացման թեմայով: Քննարկման ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց, թե համայնքների խոշորացման գործընթացում նախատեսվո՞ւմ են զարգացման ծրագրեր: Ի պատասխան «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը նշեց, որ խոշորացման ժամանակ յուրաքանչյուր բնակավայրում լինելու է մեծ ենթակառուցվածքային ծրագիր:

Հովհաննես Մարգարյանը  դժգոհեց, որ որոշ փորձագետներ ավելի շատ խայտառակ պատասխաններ են տալիս, քան խոսում են թեմայի ու խնդիրների մասին: Իսկ  Վահան Մովսիսյանն էլ ի պատասխան բողոքեց ՕԵԿ-ին պատկանող Հ3 հեռուստաընկերությունից` ասելով, որ երբ իրեն հյուր են կանչել՝ խոսելու համայքների խոշորացման մասին, հնարավորություն չեն տվել լիարժեք արտահայտվելու, իսկ հաղորդավարն էլ իրեն դրել է փորձագետի տեղ ու դատողություններ արել:

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի




Լրահոս