ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ի

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները մայրաքաղաք Երեւանի տարածքում ամենօրյա ակցիաների միջոցով տեղեկացնում են, որ իրենց ընկերները քաղբանտարկյալներ են, եւ նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն: ՀԽ անդամները նշել են, որ իրենց ակցիաների նպատակը ժողովրդին տեղեկացնելն է, որ կան քաղբանտարկյալներ. «Թող ժողովուրդն իր հերոսներին ճանաչի: Այս երկրում ով իր կարծիքն ու խոսքն է ասում, վտանգ է ներկայացնում ռեժիմի համար: Նրանց մեկուսացնում են այս կամ այն առիթով»:

 

 

 

 

ՀԱՐՑ. Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի (մուտքի վիզայի) կամ կացության կարգավիճակի բնակվելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսվա՞ծ է արդյոք պատասխանատվություն:

Լիաննա Ասլամազյան (39 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով (50.000-100.000 ՀՀ դրամ):

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու՝ առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ: Ինչպես նաեւ՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Աշխատում եմ բանկում, եւ աշխատավարձիցս պահվում է սոցվճար: Հիմա պատրաստվում եմ դուրս գալ այդտեղից եւ անցնել մեկ այլ աշխատանքի: Խնդրում եմ պարզաբանել` հիմա կարո՞ղ եմ բանկում հրաժարվել եւ դիմում ներկայացնել այդ գումարները ետ ստանալու համար:

Նարե Սարգսյան (33 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի օրենքի ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցվճար կատարելու պարտականությունից՝ մինչեւ 2014թ. դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:
2014 թ. դեկտեմբերի 25-ից հետո ներկայացված դիմումներն առ ոչինչ են:
Ելնելով վերոգրյալից՝ եթե Դուք ունեցել եք իրավունք օրենքի ուժի մեջ մտնելուց մինչեւ 2017թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից, սակայն մինչեւ 2014թ. դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում չեք ներկայացրել, ապա այդ ժամկետից` 2014 թ.-ի դեկտեմբերի 25-ից հետո ներկայացված դիմումն առ ոչինչ է եւ դրա հիման վրա Ձեր հունվար-հունիս ժամանակահատվածում պահված սոցիալական վճարի գումարները վերադարձվել չեն կարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից ըստ օրենքի՝ անձը իրավունք ունի մինչեւ 2017թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում հրաժարվել սոցվճարից, մյուս կողմից՝ եթե անձը մինչեւ 2014թ. դեկտեմբերի 25-ը դիմում չի ներկայացրել, ուրեմն նա չի կարող ետ պահանջել իր գումարները: Թերեւս նման հակասական օրենքի հեղինակներն իրենք էլ գլուխ չեն հանում այս խճճված իրավիճակից: Փոխարենը լավ աշխատում է գումարային «շորթման» մեխանիզմը, որի արդյունքում տուժում են ՀՀ շարքային քաղաքացիները:




Լրահոս