
Այսօր խորհրդարանում լրագրողները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին օրեր առաջ Գորիսում տեղի ունեցած դեպքի մասին: Նշենք, որ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, թե Սդղի գյոլ կոչվող հատվածում ծեծկռտուք է եղել: Ըստ որոշ տեղեկությունների, ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաև մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը:
Լրագրողների հետ զրույցում, սակայն մարզպետը հերքեց ծեծկռտուք մասին լուրերը, նշելով, որ իր տղայի մասնակցությամբ ոչ մի միջադեպ չի գրանցվել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում