
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.41-ինխ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի սկզբնամասում դիակ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: Հրշեջ- փրկարարները՝ ջրանցքից (Բաղրամյան փողոցին կից հատված) դուրս են բերել վերոնշյալ գյուղի բնակիչ մոտ 60 տարեկան Ռոբելֆ Ժամկոչյանի դին: