
Վրաստանի Բաթում քաղաքում բացվել է վրացական խաղողի օղու՝ չաչայի շատրվանը, որտեղից ջրի փոխարեն հոսելու է չաչա: Այսուհետ չաչա կարող են ըմպել բոլոր ցանկացողները: Այդ անսովոր շատրվանի բացմանը ներկա են եղել Բաթումի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն եւ Աջարիայի կառավարության նախագահ Լեւան Վարշալոմիձեն: Չաչայի շատրվանի բացման մասնակիցներին չաչա է հյուրասիրվել հատուկ սարքավորման միջոցով: Ալկոհոլը շատրվանից հոսելու է շաբաթական մեկ անգամ՝ 15 րոպեով: Շատրվանի բարձրությունը կազմում է 25 մետր, կառուցումը ֆինանսավորել է Բաթումի քաղաքապետարանը՝ տրամադրելով 810,000 լարի: