Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը 10 տարով երկարացվել է: Երկարացումը նախատեսվել էր Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի ստորագրած էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագրում: Դեսպանի խոսքով` եթե Հայաստանը մտադիր է շահագործման ժամկետը 2016թ.-ից երկարացնել լրացուցիչ 10 տարով, ապա ԱՄՆ-ն պատրաստ է դրա համար անհրաժեշտ ամբողջ տեխնիկական աջակցությունը ցուցաբերել: “Հայաստանի կառավարության հետ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կայանը շահագործման հանձնենք առավելագույն անվտանգ ձեւով”, – հայտարարել է դեսպանը: Շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշումը, հավելել է Ա. Մովսիսյանը, արդեն արձանագրված է կառավարության որոշմամբ: Նման քայլն արվում է ելնելով այն նկատառումներից, որ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը կտեւի 10 տարի:
Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ