Էջմիածնում մատենադարան է բացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու մատենադարանի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների, տեղի ունեցավ ,Վաչե և Թամար Մանուկյանե մատենադարանի բացումը:
 Արարողությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Մայր Աթոռի նորակառույց մատենադարանի օրհնության կարգը: Արարողության ավարտին ներկաներին օրհնության իր խոսքը բերեց Վեհափառ Հայրապետը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնին մատուցած բացառիկ ծառայությունների համար` Նորին Սրբությունը տիար Վաչե Մանուկյանին շնորհեց ,Ասպետ Սուրբ Էջմիածնիե հայրապետական շքանշան: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Մայր Աթոռի միաբաններն ու պաշտոնեությունը, 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած ՀԲԸՄ անդամներ և հյուրեր:




Լրահոս