Դավութօղլուն Գերմանիային խորհուրդ է տվել չսովորեցնել Թուրքիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն Գերմանիայի Դորտմունդ քաղաք այցի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշումը, գրում է Die Welt-ը:

Մայիսի 3-ին Դավութօղլուն Գերմանիայում մի քանի հազար թուրքերի առջև ելույթով հանդես է եկել:

«Այդ հարցով ես հաճախ եմ խոսել մադամ Մերկելի հետ, ինչպես նաև շարադրել եմ իմ տեսակետը Գերմանիայի խորհրդարանի առջև: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մեզ պատմության դասեր տալ ու պատմել «այսպես կոչված ցեղասպանության մասին», ապա մենք պատասխանում ենք հետևյալ կերպ. «Մենք հայերի ու այլ ազգերի հետ ապրել ենք Անատոլիայում: Մենք գիտենք՝ ինչպես խոսել նրանց հետ և ինչպես գտնենք ընդհանուր պատմական շփման գծեր: Սակայն մենք թույլ չենք տա, որպեսզի մեր արժեքները կասկածի ենթարկվեն կամ ինչ-որ մեկը մեզ պատմություն սովորացնի»,- ընդգծել է Դավութօղլուն:




Լրահոս