
Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանը Նովոսիբիրսկի «Սիբիր»-ի կազմում մասնակցում է Ռուսաստանի ակումբային առաջնությանը: Նա առաջնության երրորդ տուրում առաջին խաղատախտակի վրա սևերով ոչ ոքի է խաղացել գրոսմայստեր Սանան Սյուգիրովի հետ:
«Սիբիր»-ը 3,5:2,5 հաշվով հաղթել է Սամարայի «Ժիգուլի»-ին: Այժմ Նովոսիբիրսկի թիմը 6 միավորով Բելորեչենսկի «Ունիվերսիտետ» թիմի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: