Այսօր` մայիսի 4-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ. հայտնում է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակը:
Նա շնորհավորել է Բակո Սահակյանին և բոլոր արցախցիներին ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ընդգծել դրանց կարևոր նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության կայացման և ժողովրդավարության ամրապնդման գործում: