Ամենաբարձր վարձատրվող սերիալային դերասանները՝ ըստ Forbes-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող սերիալային դերասանների ցուցակը, որը գլխավորում է Հոլիվուդի աստղ Էշթոն Քաթչերը, հայտնում է Взгляд-ը: “2,5 մարդ” սերիալի աստղի տարեկան եկամուտը 24 մլն ԱՄՆ դոլար է կազմել՝ ցուցակից հանելով նախորդ տարվա առաջատար Չառլի Շինին՝ նույն սերիալի նախկին գլխավոր դերակատարին: 2-րդ տեղում է “Դոկտոր Հաուսե” սերիալի աստղ՝ ցինիկ բժշկի դերակատար Հյու Լորին՝ 18 մլն ԱՄն դոլարով: Նա երկրորդ տեղում է հայտնվել անցած տարվա իր 9-րդ տեղից:
3-րդ տեղում է Ռեյ Ռոմանոն՝ “Բոլորը սիրում են Ռեյմոնդին” սերիալից: Այդ սերիալի նկարահանումները դադարեցվել են 2005-ին, սակայն Ռոմանոն հանդես է գալիս “Սառց” դարաշրջանե մուլտֆիլմերում Մենի մամոնտի հնչյունավորմամբ: Նրա եկամուտը ևս 18 մլն է: Անցած տարի նա 2-րդն էր՝ 20 մլն-ով:
4-րդը Ալեք Բոլդուինն է՝ “Ստուդիա 30” սերիալից և 15 մլն դոլարով: Հնգյակը եզրափակում է “Ռազմածովային ոստիկանություն. հատուկ բաժին” սերիալի դերասան Մարկ Հերմոնը՝ 15 մլն-ով: Առաջատար տասնյակը եզրափակող դերասանի՝ Ջոնի Գալեկի եկամուտը կազմում է 8 մլն դոլար: Նա հանդես է գալիս “Մեծ պայթյունի տեսություն” սերիալում:
 
tert .am




Լրահոս