ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ կապի՝ շաբաթ (մայիսի 2) երեկոյան տեղի ունեցած խափանումը կիրակի՝ մայիսի 3-ի ժամը 02:00-ի դրությամբ վերացվել է:
Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել, իսկ ընկերության զանգերի կենտրոնը սովորականից մեծ թվով զանգեր է գրանցել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է. համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար: