Դիվանագիտական սկանդա՞լ` Հայաստանի ու Վրաստանի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացական «Ռեզոնանսի» թերթը «Դիվանագիտական սկանդա՞լ` Հայաստանի ու Վրաստանի միջև» վերնագրով հոդված է հրապարակել: Թերթը մասնավորապես գրում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը մի քանի օր առաջ ընդունել է անջատողական Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակին ու այդ հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը: Թերթը նշում է, որ սույն տեղեկությունը տարածել է Հարավային Օսիայի խորհրդարանի պաշտոնական էջը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդարանի ներկայացուցիչ Անատոլի Բիբլիովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հրավերով աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղում:

«Ցուցադրական ոչ բարյացակամ ժեստը վրացական դիվանագիտության թուլության նշան է ու մատնանշում է, որ Երևանում չեն անհանգստանում այն բանի համար, թե ինչպես դրան կարձագանքի Թբիլիսին. այսպես են այս փաստը մեկնաբանում վրացի քաղաքագետները»,- գրում է «Ռեզոնանսին»:

«Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեի խոսքերով՝ դիվանագիտական լեզվով ասած` այս փաստն անվանում են ոչ բարեկամական ժեստ և հանդիսանում է վրացական դիվանագիտության թուլության դրսևորում»,- եզրափակում է հրատարակչությունը:

«Հայաստանի դիրքորոշումն այսպիսին է. Հայաստանն առանձին է, Ստեփանակերտը՝ առանձին: Նրա խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է անկախ պետություն, այդ իսկ պատճառով էլ Երևանը ոչ մի պատասխանատվություն չի կրում այն բանի համար, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտում: Սակայն երբ ՀՀ խորհրդարանի նախագահը հանդիպման է հրավիրում Ցխինվալիի դե ֆակտո խորհրդարանի նախագահին, հանդիպում է նրա հետ, սա վրացական դիվանագիտության թուլության դրսևորում է ու վրդովմունք է հարուցում: Վրացական դիվանագիտությունը չունի Ցխինվալին «հասանելիություն», սակայն Երևանի հետ խոսել ոչ ոք չի խանգարում»,- թերթին հայտնել է Սոսո Ցինցաձեն:

Վերջինս նաև հարցադրում է, թե ինչու Վրաստանին չի անհանգստացնում նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները Թբիլիսիում հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլիին հրավիրում ու ընդունում են բարիդրացիական մթնոլորտում, չէ որ դա նույնպիսի ոչ բարեկամական քայլ է, ինչպիսին Ստեփանակերտ Բիբիլովի այցը:

Վերջում հավելենք, որ Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնել է, որ Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ:




Լրահոս