Բունդեսթագի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի քննարկումը կկայանա մայիսի 6-­ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 6­ին քննարկման կդնի Հայոց ցեղասպանության մասին խորհրդարանի երեք խմբակցությունների բանաձևերը: «Արմենպրես»-­ի հետ զրույցում գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը հայտնեց, որ դեռևս հայտնի չէ` իշխող երկու կուսակցությունների և ընդդիմադիրների կողմից առաջ քաշված երեք բանաձևի քննարկման արդյունքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշում կկայացնի՞ ստեղծել մեկը, թե ոչ:

«Մենք, իհարկե, չորս խորհրդարանական խմբակցությունների կողմից լսեցինք ազդեցիկ և խրախուսական հայտարարություններ ապրիլի 24­-ին: Սակայն դրանք շարունակում են մնալ անձնական տեսակետներ այնքան ժամանակ, քանի դեռ գերմանացի օրենսդիրները չեն քվեարկել բանաձևի օգտին (որն, ի դեպ, լինելու է ոչ օրենսդրական կամ ոչ պարտադիր):

Սակայն մենք անհապաղ կարիք ունենք նման բանաձևի` և դա ոչ միայն Գերմանիայի հայ համայնքի ակնկալիքները բավարարելու համար: Մեզ համար դա անհրաժեշտ է դպրոցներում ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու համար, քանի որ այն ներկայում կենտրոնացած է միայն Հոլոքոստի դեպքի վրա, մինչդեռ մեր հասարակությունն աստիճանաբար ավելի բազմէթնիկ է դառնում ներգաղթյալների մեծ խմբերի շնորհիվ, որոնք գալիս են Մերձավոր Արևելքից (Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Իրաք), որտեղ բնակվում են հայերի և քրիստոնյաների լայն զանգվածներ»,­-«Արմենպրես»-­ին ասաց Հոֆմանը` նշելով, որ այս պատճառներից ելնելով իրենք փորձում են կենդանի պահել իրազեկությունը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս