
Մենք ապրում են գիտատեխնիկական զարգացման դարում: Ամեն օր ամբողջ աշխարհից ինժեներներն ու ծրագրավորողներն աշխատում են մեր կյանքի ավտոմատացման օգտին՝ ժամանակակից տեխնիկայի հրաշքները ներմուծելով հասարակ մարդկանց կյանք: Առաջընթացը չի շրջանցել նաև հանրային սննդի ոլորտը:
Այսպես՝ Սինգապուրի Timbre սրճարանում հանրությանը ցուցադրել են ռեստորանի ռոբոտացման նախագիծը: Նրանք հաճախորդների սպասարկման ոլորտ են ներմուծել թռչող ռոբոտ-սկուտեղներ, որոնք այժմ մատուցողների ֆունկցիա են կատարում:
Թռչող սկուտեղները կարող են շուրջ 2 կգ ուտելիք տեղափոխել: Դրանք կառավարվում են համակարգչային ծրագրերի օգնությամբ, որոնք մշակվել են Infinium ֆիրմայի կողմից: