ԲՀԿ նախկին մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն այժմ զբաղված է ԵՊՀ քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասախոսությամբ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե չի ցանկանում կրկին վերադառնալ իր հին աշխատանքին, Գալստյանն ասաց. «Երբ որ դրա կարիքը լինի, ես կմտածեմ»: Նշենք, որ Գալստյանին դեռեւս առաջարկ չի եղել՝ վերադառնալու: Մեր դիտարկմանը, թե հնարավոր է՝ իրեն տեսնենք ՀՀԿ-ի շարքերում, քանի որ նշվում էր, թե ինքը ՀՀԿ-ականների «մարդն» է, ԲՀԿ նախկին մամլո խոսնակն ասաց. «Այս պահին դա բացառվում է»:
ԱՅՍ ՊԱՀԻՆ ԲԱՑԱՌՎԱԾ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ