Էնդի Մարեյը հողածածկով մրցաշարում իր առաջին տիտղոսն է նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի երրորդ ռակետ Էնդի Մարեյը դարձել է Մյունխենում ավարտված «Մասթերս-250» կարգի մրցաշարի հաղթող: Եզրափակչում բրիտանացին պարտության է մատնել գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին և իր կարիերայի ընթացքում առաջին անգամ չեմպիոն է դարձել հողածածկով մրցաշարում:

Հանդիպման ընթացքում գրանսցվել է 7:6(4), 5:7, 7:6(4) հաշիվը: Եզրափակիչ հանդիպումը  տևել է 3 ժամ և 4 րոպե:

 




Լրահոս