Եղունգների փխրուն լինելու խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է դրանք ամրացնող միջոցներ օգտագործել: Ներկայացնենք բաղադրատոմս, որը կարող է ամրացնել եղունգները:
Անհրաժեշտ է օգտագործել սխտորի 3 պճեղ, 20 կաթիլ կիտրոնի հյութ, մեկ սրվակ անգույն լաք եղունգների համար: Անգույն լաքի մեջ պետք է վիտամին E ավելացնել, ապա սխտորի հետ խառնել այնպես, որ ստացվի միասեռ զանգված:
Երբ պատրաստ լինի սխտորից պատրաստված զանգվածը, այն ավելացրեք լաքի մեջ, ապա ավելացրեք կիտրոնի հյութը: Ստացված զանգվածն անհրաժեշտ է օգտագործել նվազագույնը մեկ ամիս: Արդյունքն իսկապես նկատելի կլինի: